ԱՄՆ-ն պետք է դադարեցնի բոլոր ռազմական և անվտանգության հատկացումներն Ադրբեջանին. Կոնգրեսականներ

ԱՄՆ 66 կոնգրեսական երկրի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականներին, Կարդալ ավելին

ՌԴ Պետդուման ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Ռուսաստանի Պետդուման այսօրվա լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության վերաբերյալ հայտարարություն է ընդունել, Կարդալ ավելին

«Մարտի դաշտում և բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի կողքին ենք»․Չավուշօղլու

«Այս հարցը միայն մեկ լուծում ունի՝ Հայաստանը պետք է հետ քաշվի Ադրբեջանի տարածքներից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խնդիրը չի Կարդալ ավելին

Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը․ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․ Կարդալ ավելին

Ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա և ավելի քան 370 զինվորական

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջից գրել է․ «Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին եւ հակառակորդին հասցնում են անձնակազմի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ եւ 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»։

Հատված գնդապետ Արթուր Սարգսյանի ճեպազրույցից

ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Սարգսյանն Արցախի Տեղեկատվական շտաբի ճեպազրույցի ընթացքում նշել է, որ այս պահին մարտերը շարունակվում են Կարդալ ավելին

Հակառակորդը կարող է Ֆեյսբուքի գրառումներն օգտագործել սադրանքների համար. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ներկայացված է․ Կարդալ ավելին

Բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար: