«Մարտի դաշտում և բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի կողքին ենք»․Չավուշօղլու

չաուշօղլու

«Այս հարցը միայն մեկ լուծում ունի՝ Հայաստանը պետք է հետ քաշվի Ադրբեջանի տարածքներից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խնդիրը չի լուծվի», — հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Վերջինս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի հետ այսօր այցելել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմովին։

Հանդիպումից հետո արած հայտարարության մեջ Չավուշօղլուն նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը, չնայած «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող ՄԱԿ-ի բանաձևերին», հակամարտության լուծման համար հստակ քայլեր չի ձեռնարկել։

«Թուրքիան, հատկապես մեր իշխանության գալուց ի վեր, այս հարցը քաղաքական ճանապարհով, խաղաղ կերպով լուծելու համար շատ ջանքեր է գործադրել։ Սակայն դրանք էլ արդյունք չեն տվել», — ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին զորակցություն է հայտնել եղբայրական Ադրբեջանին՝ ընդգծելով, որ թուրքական դիվանագիտությունը ևս աշխատում է ի շահ ադրբեջանական նկրտումների։

«Մարտի դաշտում և բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի կողքին ենք։ Ուզում ենք հիմնովին լուծել այս խնդիրը, որպեսզի խաղաղություն ու բարօրություն հաստատվի Կովկասում, այս տարածաշրջանում։ Թող ազատագրվեն օկուպացված ադրբեջանական հողերը։ Մոտ մեկ միլիոն փախստական դարձած մեր ադրբեջանցի եղբայրները վերադառնան իրենց տներ», — հայտարարել է թուրք նախարարը։

Դիտումների քանակը: 4897
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին