Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունից արցախցիների հասցեին հնչող արտահայտություններին։
Կարդալ ավելին
Շուշիում կնքված հռչակագիրն ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չի բացառում Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը:
Կարդալ ավելին
Բուլղարական Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Կարդալ ավելին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր համացանցում մեծ քննարկման արժանացած տեսանյութը, որում զրուցում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։
Կարդալ ավելին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 20-հոգանոց պատվիրակությունը՝ հույն խորհրդարանական Գեորգիոս Կատրուգալոսի գլխավորությամբ, կժամանի Հայաստան՝ դիտորդական առաքելություն իրականացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
ԵԽԽՎ հաղորդակցության բաժնի փոխանցմամբ՝ պատվիրակությունը կաշխատի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ միասին:
«Մինչ հունիսի 20-ին քվեարկության ընթացքին հետևելը, պատվիրակությունը հանդիպելու է քաղաքական կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրությունում:
Հաղորդվում է նաև, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկն իրավական աջակցություն կցուցաբերի այցի ընթացքում:
Ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին Երևանում նախատեսված է դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, որն առավել հայտնի է Ֆրանկլին Գոնսալես անունով, դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Կարդալ ավելին
Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են ծանրագույն փորձություն դառնալ ցանկացած մարդու կյանքում և հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք կարիք ունեն աջակցության և նրբանկատության:
Կարդալ ավելին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների թիվը:
Կարդալ ավելին
Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում հունիսի 14-ին հրապարակվել է Արցախում Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի կողմից «ահաբեկչության» համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը:
Կարդալ ավելին