Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցությունը կուղարկի միջազգային կառույցներ

թաթոյան-միպ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր համացանցում մեծ քննարկման արժանացած տեսանյութը, որում զրուցում են Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը։

Տեսանյութում Էրդողանի կինը հարցնում է Իլհամ Ալիևին՝ ունե՞ն արդյոք գերիներ, ինչին վերջինս պատասխանում է՝ այո, քիչ–քիչ փոխանակելու ենք ականների քարտեզների հետ։

«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար, իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք, միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են, գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ», — գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել: Նշվում է, որ այն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին:

Դիտումների քանակը: 4686
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին