Էրդողանը չի բացառում Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը

Շուշիում կնքված հռչակագիրն ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չի բացառում Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստատեսությունը։

«Այդ տարբերակը տեղավորվում է Շուշիի դեկլարացիայի շրջանակներում: Խնդիրը հնարավոր է քննարկել: Կարծում եմ` դա տեղի կունենա նաև Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունների ընթացքում, և մեր բանակցությունների ընթացքում էլ կարող է քննարկվել»,- ասել է Էրդողանը:

Ըստ աղբյուրի վերջինս ընդգծել է, որ ներկայիս առաջնահերթ խնդիրն է Ադրբեջանի սահմանների ողջ երկայնքով ապահովել անվտանգություն։

Հունիսի 15-ից 16-ը գտնվելով Ադրբեջանում, ինչպես նաև հայկական Շուշիում` Էրդողանն Ալիևի հետ կնքել է համագործակցության հռչակագիր, որի դրույթներից մեկը ենթադրում է ռազմական փոխգործություն այն դեպքում, եթե գոյանում է սպառնալիք կողմերից մեկի անվտանգությանը կամ ինքնիշխանությանը:

Դիտումների քանակը: 4191
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին