Ստեփանակերտում ռուս խաղաղապահների համար կկառուցվի 32 ժամանակակից բլոկա-մոդուլային ավան

Ïðåçèäåíò ÐÔ Ïóòèí ïðèíÿë ó÷àñòèå â ðàñøèðåííîì çàñåäàíèè êîëëåãèè Ìèíîáîðîíû ÐÔ

Այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո լուրջ միջադեպեր չեն առաջացել, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Այսօրվա դրությամբ որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Բաց է և ապահովվում է Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկությունը», — ասել է Շոյգուն։

Շոյգուն նշել է նաև, որ ռուս խաղաղապահների ղեկավարությամբ կազմակերպվել է ռազմագերիների փոխանակում հայկական և ադրբեջանական կողմերի միջև «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Բացի այդ, իրականացվել է զոհվածների դիակների փոխանակում:

Նա նշել է, որ մինչև ապրիլ ռուսաստանցի խաղաղապահների համար ժամանակակից 32 մոդուլային ռազմական ավան կկառուցվի Լեռնային Ղարաբաղում:

«Ստեփանակերտում ռուս խաղաղապահների տեղակայման համար կառուցվել է երկու ժամանակակից բլոկա-մոդուլային ավան՝ 330 մարդ ընդհանուր տարողությամբ։ Մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը կտեղակայենք 32 ավան։ Արդյունքում խաղաղապահ զորակազմի համար կստեղծվեն ծառայության և կենցաղի հարմարավետ պայմաններ»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ բլոկա-մոդուլային ավանի կոմպլեկտավորման մեջ մտնում են բնակելի մոդուլներ, մարզասրահ, սպայական տուն, բաղնիք, բուժկետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, շտաբ և գրասենյակ, պահեստարան, ճաշարան, խոհանոց, մթերային պահեստ, սանիտարական մոդուլներ, զենքի և ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ:

Դիտումների քանակը: 4286
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին