ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր՝ մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:
Կարդալ ավելին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ևս ԱՄՆ-ին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ Հայաստանի տարածք ներխուժելու համար։
Կարդալ ավելին
ԱՄՆ պետքարտուղարության Կրոնական ազատության հանձնաժողովի տարեկան զեկույցում Ադրբեջանի հետ կապված բաժնում բազմաթիվ արձագանքներ կան Արցախի հայկական հուշարձանների հարցով։ Այնտեղ արտացոլված է արցախյան վերջին պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծման փաստը, թեև, ըստ Պետքարտուղարության, չկան տվյալներ, որ եկեղեցին հայկական կողմը կիրառում էր ռազմական նպատակներով։ Կառույցը շեշտել է, որ, հայկական կողմի խնդրանքով, ռուս խաղաղապահները պահպանության ներքո են վերցրել Դադիվանքը։
«Նախագահ Ալիևի հանրային ելույթը, թե Քարվաճառի եկեղեցիները պատկանում են աղվանական հին պետությանը, հայերի շրջանում մտահոգություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել խաթարել որոշ կրոնական վայրերի կապն իրենց հայկական ժառանգության հետ»,- նշված է զեկույցում։
Պետքարտուղարությունը մատնանշել է նաև Կանաչ ժամի և Մեխակավանի Սբ Աստվածածին եկեղեցու դեմ վանդալիզմի մասին։ Ուշագրավ է, որ վերջին դեպքում ամերիկյան արտաքին գերատեսչությունը կիրառել է Մեխակավան հայերեն անվանումը։
ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգները սառեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունն ու արգելափակի հետագա ցանկացած օժանդակություն, ինչն ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացմանը կամ հնարավորությունների ավելացմանը:
Կարդալ ավելին
Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ կոնգրեսական Ադամ Շիֆը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
Կարդալ ավելին
Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Կարդալ ավելին
Մայիսի 11-ին ժամը 21:07-ին Ստեփանակերտի «Զառին բաղ» կոչվող տեղամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Կարդալ ավելին
Անդալուսիայի խորհրդարանում այսօրվանից բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։
Կարդալ ավելին
Իսպանիայի Կոնգրեսի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ բողոքի ակցիա են անցկացրել Իսպանիայի խորհրդարանի շենքի դիմաց` այդկերպ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին։
Կարդալ ավելին