Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք միջազգային իրավունքի խախտում է. Ֆրենկ Փալոուն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ևս ԱՄՆ-ին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ Հայաստանի տարածք ներխուժելու համար։

«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստանի տարածք, ինչը միջազգային իրավունքի հստակ խախտում է: Միացյալ Նահանգները միանշանակ պետք է դատապարտի այս հարձակումը և դաշնակիցների հետ իր ազդեցության շնորհիվ ադրբեջանական ուժերը դուրս բերի Հայաստանի տարածքից»,- թվիթերյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը ևս անդրադարձել են Ադրբեջանին։

Դիտումների քանակը: 4137
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին