Իսպանացի պատգամավորներն պահանջել են ազատել հայ ռազմագերիներին

FB_IMG_1620758314429

Իսպանիայի Կոնգրեսի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ բողոքի ակցիա են անցկացրել Իսպանիայի խորհրդարանի շենքի դիմաց` այդկերպ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այդ մասին հաղորդում է  Իսպանիայում ՀՀ դեսպանատունը։

««Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև»,– ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` արցախյան 44–օրյա պատերազմի օրերին` 2020 թ–ի հոկտեմբերին, Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն էին տարածել` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով։

Իսկ ս.թ. մայիսի 7-ին Իսպանիայի Կոնգրեսի 27 պատգամավորներ և Սենատի 13 անդամներ, ինչպես նաև տարբեր ինքնավար համայնքների խորհրդարանների և քաղաքային խորհրդի 60-ից ավելի անդամներ Իսպանիայի կառավարությանը խնդրել են միջամտել բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցում։

Դիտումների քանակը: 4062
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին