Մենք շահագրգռված ենք Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցի ստեղծման հարցերը կարող են հիմք դառնալ Երևան — Բաքու հարաբերությունների կարգավորման համար։ Այդ մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Կարծում ենք՝ ձգձգվող հակամարտությունից դուրս գալու տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու համատեղ աշխատանքն օպտիմալ շրջանակներ է ստեղծում»,- հայտարարել է Լավրովը:

«Մարդիկ պետք է զգան, որ այդ գործընթացը տեղի է ունենում, իրավիճակն իրապես կարգավորվում է: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծած աշխատանքային խմբի շրջանակում պարբերաբար հանդիպում են, քննարկում են գործնական ասպեկտները՝ կապված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական ու տրասնպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների պայմանավորվածությունների հետ»,- նշել է Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ դա չափազանց լուրջ տրանսպորտային հանգույց է, որը մեծ նշանակություն է ունենալու նաև տարածաշրջանային շրջանակներից դուրս:

Դիտումների քանակը: 4212
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին