Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը երկար լռությունից հետո մարտի 6-ին տվել է իր առաջին հարցազրույցը, որտեղ հայտնել է,
Կարդալ ավելին
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները եկող շաբաթ Ներկայացուցիչների պալատին են ներկայացնելու հայ գերիների մասին նոր օրինագիծ,
Կարդալ ավելին
Ալիևի երեկվա հայտարարությունից հետո Հայրենիքի փրկության համար պայքարի ցանկացած մեթոդ և ձև կիրառելի է ներքին և արտաքին թշնամիների դեմ։
Կարդալ ավելին
«Ազերէներժի» ԲԲԸ փոխնախագահ Զիյադդին Գուլիևը վստահեցնում է, որ մինչև 2021 թվականի վերջն էներգամատակարարումը Արցախում 90 տոկոսով կապահովվի։
Կարդալ ավելին
Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել
Կարդալ ավելին
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ ԱՀ ներքին գործերի նախարարության
Կարդալ ավելին
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։
Կարդալ ավելին
Ստեփանակերտում Ադրբեջանին հանձնած Հադրութի շրջանի բնակիչները իրականացրել են բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցներից որոշներն իրենց ելույթում նշել են,
Կարդալ ավելին
Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այդ մասին հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:
Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»։
Կոչին միացել են հետևյալ գործիչները`
Բուդրայտիս Յուոզաս - թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ
Կալցոնաս Բենհարդաս - կոմպոզիտոր
Դրազդաուսկաս Կեշտուտիս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Գրիգորյան Հասմիկ՝ օպերային երգչուհի
Իբելհաուպտայտե Դալիա՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր
Էիդրիգեվիչյուս Ստասյս՝ նկարիչ
Կորշչունովաս Օսկարաս՝ ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ
Լանդսբերգիս Վ. Վիտաուտաս՝ բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր
Մամոնտովաս Անդրիուս՝ երաժիշտ, պրոդյուսեր, դերասան
Մատելիս Արունաս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Մայնելիտե Վայվա՝ դերասանուհի
Միշկունայտե Վիկտորիա՝ օպերային երգչուհի
Շիաուչյուլիս Սաուլիուս՝ դաշնակահար, կոմպոզիտոր
Ստոնիս Աուդրիուս՝ կինոռեժիսոր
Ստորպիրշտիս Գեդիմինաս՝ թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ
Յեվդոկիմովաս Արթուրաս՝ կինոռեժիսոր
Վաչերսկիս Ադոլֆաս՝ դերասան, ռեժիսոր
Վենցլովա Թոմաս - բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր