Հրապարակվել են առաջին անունները

Րոպեներ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է առաջին զոհերի անունները։ Հաղորդագրությունում մասնավորապես նշված էր։ Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի։ Նա մասնավորապես ասել է, որ պատերազմին սպասելու համար մեզ շատ բան պետք չէր, Կարդալ ավելին

Հակառակորդը, ճշտված տեղեկություններով, ունի մոտ 200 մարդկային կորուստ. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսում անդրադարձել է հակառակորդի Կարդալ ավելին



Ռազմական դրություն Արցախում և մայր Հայաստանում

ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստանում ևս հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Համաձայն հայտարարման տեքստի որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Հիշեցնենք, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար, որի մասին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հանդես գալով ելույթով` հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը:

Գարո Փայլանի կոչը թուրքական իշխանություններին

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը թուրքական իշխանություններին կոչ է արել միջնորդական դեր ստանձնել հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման համար: «Ղարաբաղում հայկական և ադրբեջանական ուժերի միջև լայնածավալ բախումներ են տեղի ունենում: Մեր երկիրը պետք է հրաժարվի կրակը թեժացնող կողմ լինելուց: Այս պատերազմից ոչ ոք չի շահելու, բայց տուժելու են հայ և ադրբեջանցի ժողովուրդները: Պատասխանատվություն ստանձնենք հրադադարի հաստատման համար», - Թվիթերում գրել է Փայլանը` հրապարակման մեջ նշելով Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջը:


Ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա. ԱՀ ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկությամբ Ադրբեջանի Հանրապետության զինված Կարդալ ավելին