Ապրիլի 29-ից Արցախ այցելող զբոսաշրջիկներին մուտքի արտոնագիր կտրամադրվի անվճար

2019 ապրիլի 29-ից ուժի մեջ կմտնի ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրվել է ապրիլի 12-ին։ Կարդալ ավելին

"Գոյություն ունեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր" - ՀՀ գլխավոր դատախազ

Դատախազությունը հայտնում է, որ գոյություն ունեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հիմքեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Կարդալ ավելին

"Բաքուն չի խոչընդոտի իր քաղաքացիներին մեկնել Հայաստան և Արցախ" - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է լրագրողների ընդունելության մասին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման պատրաստակամության մասին: Կարդալ ավելին

"Ընդգծեմ, որ խոստումը կատարված է" - Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել, որի մեջ նշել է, որ անցյալ տարվա ապրիլի 16-ին իր տված խոստումը կատարել է։ Կարդալ ավելին

Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել Հայաստանի երկրորդ  նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Կարդալ ավելին

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։ Կարդալ ավելին

Ապրիլի 14-ին Ծաղկազարդի տոնն է

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, այս տարի տոնախմբելու է ապրիլի 14-ին: Կարդալ ավելին

Ըստ նախագահի հրամանագրի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ֆրանսիայի նախագահի հրամանագրով, ապրիլի 24-ը հռչակվել է 1915 թվականի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ամեն տարի այդ օրը Փարիզում տեղի կունենա արարողություն: Կարդալ ավելին