Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

56958819_1361734890635783_149904636487139328_n (1)

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։

Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում։

Նշենք, որ սա արդեն երկրորդ ոսկե մեդալն է, որը նվաճում են Հայաստանը ներկայացնող մարզիկները։ Առաջին ոսկե մեդալը նվաճել էր Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կատեգորիայում։

Դիտումների քանակը: 3719
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին