Տեղի է ունեցել Փաշինյան-Սարգսյան հանդիպումը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 1-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Կարդալ ավելին

ՌԴ և ՀՀ արտգործնախարարները քննարկել են հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը


Աջակցության նոր միջոցառում` արցախցիների համար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում։ «Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը նաև նշում է, որ միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ. սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։ «Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։ Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է նախարարությունը իր տարածած հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի դատարանի լսումները Հայաստան VS Ադրբեջան գործով օրը նշանակվել է

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը կանցկացնի լսումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին։ Կարդալ ավելին

Պաշտոնական Թուրքիան հաստատել է Արցախյան պատերազմում իր անմիջական մասնակցությունը

Թուրքիայից աննախադեպ խոստովանություն է հնչել Արցախում 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական ռազմական միջամտության մասին: Կարդալ ավելին

Սեպտեմբերի 30-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն


Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի. ԻԻՀ դեսպանություն

Հայաստանի Հանրապետությունում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել իրանական հայտնի օրաթերթից, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին: Կարդալ ավելին

Սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 29-ին, Կարդալ ավելին

Դավիթ Տոնոյանին ձերբակալել են. Հրապարակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով ԱԱԾ քննչական դեպարտամենտը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։ Կարդալ ավելին