Դավիթ Տոնոյանին ձերբակալել են. Հրապարակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով ԱԱԾ քննչական դեպարտամենտը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։ Այդ մասին հայտնում է «Հրապարակ» թերթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԱԾ–ն խուզարկում է Դավիթ Տոնոյանի բնակարանը։
Զուգահեռ խուզարկություններ էին ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Աղբյուրը նշում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ՀՀ ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Դիտումների քանակը: 4216
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին