Գրիգորի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից

Խաչատուրով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.

Գրիգորի Խաչատուրովին ազատել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից», — ասված է նախագահի հրամանագրում:

Գրիգորի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից

Հիշեցնենք, որ գեներալ–մայորը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել 2016-ի ամռանը, մինչ այդ զբաղեցրել է կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Հիշեցնենք նաև` երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դրա տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը։ Մարտի 10-ին նա հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Գեներալի հայրը` ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն է։

Դիտումների քանակը: 4505
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին