Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով

Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով այն մասին, որ Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։ Կարդալ ավելին

<<Երեք կռանը>> իր ցայտաղբյուրներով կրկին <<խոսեց>>

Արձագանքելով ստեփանակերտցիների խնդրանքին, քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հանձնարարությամբ երկու շաբաթ բարեկարգման, սանմաքրման և վերականգնողական աշխատանքներ են իրականացվել Կարդալ ավելին

"Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է" - ՀՀ վարչապետ

"2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500 տոկոսով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6 տոկոսով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին 65 ընկերություն): Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում: Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77 տոկոսով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4 տոկոսով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն: Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է: Այդ թվում՝ կարողացել ենք հաղթահարել վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսեւորումները",- գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախյան ստրկատիրական կարգը» կամ «Arcakh24.info-ի հարցով ներկայացվել է 2-րդ հայցադիմումը»:

Ինչպես բազմիցս նշել ենք Արցախում բավականին երկար ժամանակ գործում էին ստրկատիրական կարգեր, որտեղ աշխատողը դիտարկվում էր որպես Ստրուկ` գույք: Կարդալ ավելին

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կարդալ ավելին

Արդյո՞ք թմրանյութերի ապաքրեականացումը ճիշտ է. Ստեփանակերտում անցավ «Հոգեկան առողջության պահպահման հիմնախնդիրներ և սուիցիդների կանխարգելում» թեմայով սեմինար


Ստեփանակերտի քաղաքապետն առաջին ընդլայնված խորհրդակցությունն է հրավիրել

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կողմից նոյեմբերի 4-ին հրավիրվեց առաջին աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունը, որին քննարկվեցին գլխավորապես կազմակերպչական բնույթի հարցեր: Կարդալ ավելին

Էրեբունի օդանավակայանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել․ Տեսանյութ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին, ժամը 14: 33-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի օդանավակայանի տարածքում այրվում է կախոցի տանիքը: Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը

Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ Կարդալ ավելին