Էրեբունի օդանավակայանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել․ Տեսանյութ

75456_large

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին, ժամը 14: 33-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի օդանավակայանի տարածքում այրվում է կախոցի տանիքը:

Հրդեհի վայր են մեկնել 10 գումարտակ, մեկ ջրատար և ճգնաժամային արձագանքման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ:

«Էրեբունի» ռազմական օդանավակայանում գտնվում է Հարավային ռազմական շրջանի 3624-րդ ռուսական ավիաբազան:

Դիտումների քանակը: 4559
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին