Չպայթած ռումբերի և ականների որոնման, վնասազերծման գործընթացը շարունակվում է. ԱՀ ԱԻՊԾ

FB_IMG_1606033799678

Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում: Այդ մասին հայտնում է ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը։

Կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել:

Ընդհանուր առմամբ ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, ինչպես նաև ականանետի ականներ:

Ցանկացած պայթուցիկ նյութ նկատելու դեպքում, խնդրում ենք ձեռք չտալ, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգավոր չէ:
Զանգահարե 911, 112 կամ 101 կարճ հեռախոսահամարներով:

Դիտումների քանակը: 4711
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին