Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցուն ու չեմպիոն հռչակվեց

FB_IMG_1622146765775

Հայ սամբիստ Դավիթ Հովսեփյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվեց չեմպիոն»,- նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Դավիթը ծնունդով Շուշիից է և չնայած իր ապրումներին կարողացավ արժանապատիվ հանդես գալ և պարտության մատնել ադրբեջանցի մրցակցին։

Տեղեկացնենք, որ Հայաստանն առաջնությունում ներկայացնում են 35 մարզիկներ։

Դիտումների քանակը: 4264
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին