«ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն երեկ հանդիպել է «Ремдизель» ընկերության գլխավոր տնօրեն Ֆայիզ Խաֆիզովի հետ։
Նշեբք, որ «Ремдизель» ընկերությունը զբաղվում է քաղաքացիական և ռազմական օգտագործման “КАМАЗ” մակնիշի ավտոմեքենաների վերանորոգմամբ և սպառմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ռազմական նշանակության տարատեսակ բեռնատար մեքենաների ձեռքբերման, նորոգման և կատարելագործման հեռանկարները։
Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ—Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր, հայտնում է Արծրւն Հովհաննիսյանը։
Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրում են ընկերության առանձին արտադրանքներ և մենք ունենք համագործակցության լավ փորձ։
Թողնել պատասխան