Դավիթ Տոնոյանի տեսլականը պաշտպանության ոլորտի և ԶՈՒ-ի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ

103431940_2956597197709754_4841824035630659017_n

«Տեսլականի նպատակը կատարված աշխատանքների վերաբերյալ որոշակի ցուցանիշներով հաշվետու լինելը չէ, ոչ էլ կոնկրետ նպատակներ, խնդիրներ և կատարման ժամկետներ ունեցող ծրագիր ներկայացնելը:

Այդ ամենն իրականացվում է կառավարության գործունեության շրջանակներում՝ տարբեր ձևաչափերով և պարբերականությամբ: Տեսլականը նպատակ ունի պաշտպանության համակարգի ներկայի և ապագայի վերաբերյալ իմ մոտեցումներն ու գնահատականները հասցնելու մեր հասարակությանը, կառավարության և պաշտպանության նախարարության իմ գործընկերներին, թիմակիցներին և զինված ուժերի ամբողջ անձնակազմին: Անցած երկամյա ժամանակահատվածում թե´ Հայաստանի Հանրապետության վարչապետը, թե´ կառավարության իմ գործընկերները և թե´ պաշտպանության նախարարության ու զինված ուժերի անձնակազմն աշխատել և, վստահ եմ, շարունակելու են աշխատել մեկ միասնական թիմով՝ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելով պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրներին ու դրանց լուծման եղանակներին: Առավել ուրախալի է, որ այդ խնդիրները մշտապես եղել են քաղաքացիական հասարակության քննադատական հայացքի ներքո:

Անցած ժամանակահատվածում բանակի խնդիրները չեն փոխվել.

Մեր զինծառայողները շարունակում են տեղակայված մնալ մեր հակառակորդի հետ դեմ հանդիման՝ Հայաստանի պետական սահմանի և Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով՝ ակտիվորեն կիրառելով տեխնիկական նոր միջոցներ, մարտական հերթապահության կատարելագործված ձևեր և եղանակներ:

Մեր ստորաբաժանումները շարունակում են զորավարժությունների և վարժանքների ընթացքում հղկել և կատարելագործել իրենց մարտական խնդիրները՝ յուրացնելով նոր սերնդի սպառազինությունն ու հարձակողական մարտավարությունը։

Մեր հետախուզությունը շարունակում է վերահսկել հակառակորդին՝ ավելի խորը և ավելի մեծ ընդգրկվածությամբ:

Մեր ՀՕՊ համակարգը շարունակում է իր ամենօրյա հերթապահությունը՝ բոլոր բարձրությունների վրա թիրախավորելով ավելի ու ավելի շատ հավանական թիրախներ, մեր ավիացիան շարունակում է օդում լիակատար գերազանցության հասնելու գերձայնային ընթացքը՝ յուրացնելով նոր սերնդի բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները:

Մեր ինժեներական և ռադիոէլեկտրոնային համակարգերն օրեցօր մեծացնում են ցամաքում և օդում հավանական հակառակորդի գործողությունների ճնշման կարողությունները»։

Դիտումների քանակը: 4602
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին