Զոհված զինծառայողների աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեկտեմբերի 11-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանում հայտնաբերել և տարհանել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեկտեմբերի 11-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1704 աճյուն:
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Թողնել պատասխան