Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 3-ի որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս երեք հայ զինծառայողի աճյուն։ Եվս 3 աճյուն Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում ադրբեջանական կողմը` ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ, փոխանցել է հայկական կողմին:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Օգոստոսի 3-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1629 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դիտումների քանակը: 4271
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին