Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են Երասխի և Կութի ուղղություններով

սահման

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00–ը, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Համաձայն աղբյուրի ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Տեղեկացվում է նաև, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Դիտումների քանակը: 4224
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին