Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Օգոստոսի 2-ին, ԱՀ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս չորս հայ զինծառայողի աճյուն։
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 2-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1623 աճյուն:
Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են:
Թողնել պատասխան