Դեսպան Սադոյանի այցը հայաբնակ Սաբաթլո գյուղ

62068961_1399190020223603_2723921125875646464_n

Հունիսի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները այցելեցին Կախեթիի տարածաշրջանի միակ հայաբնակ Սաբաթլո գյուղ, որի բնակչությունը այստեղ տեղափոխվել է Նուխիից (Շաքի) 100 տարի առաջ։

Դեսպանը Կախեթիի նահանգապետ Իրակլի Քանդագիշվիլիի ուղեկցությամբ գյուղի դպրոցում շրջայց կատարելուց հետո հանդիպեց գյուղացիների հետ։

Հանդիպման ընթացքում գյուղացիները բարձրացրեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ցանքատարածությունների շահագործմանը, գյուղի գազաֆիկացմանը, ավտոճանապարհի վերանորոգմանը, մանկապատեզի հիմնմանը և այլն։

Նահանգապետը նշեց, որ գյուղի գազաֆիկացումն կավարտվի մինչև տարեվերջ, իսկ ավտոճանապարհը պատրաստ կլինի 2021 թ.։

Դեսպանը և նահանգապետը գյուղացիների հետ պայմանավորվեցին, որ բոլոր խնդիրները կգույքագրվեն և դրանց լուծումներ կտրվեն։

Դեսպանը գյուղի դպրոցին նվիրաբերեց գրականություն, գրենական պիտույքներ և սպորտային պարագաներ։

Դիտումների քանակը: 4797
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին