Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետներն այցելեցին Վորոնցովյան պալատ

38828

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետներն այցելեցին Վորոնցովյան պալատ (Երիտասարդության պալատ), որտեղ 101 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց Ազգային խորհուրդն ընդունեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակագիրը։

Այդ մասին հայտնի է դարձել Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

1 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։

Դիտումների քանակը: 4409
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին