“Արսենալ”-ը ի պատիվ Մխիթարյանի Բաքվի կենտրոնական մարզադաշտում պարել է քոչարի․ Տեսանյութ

8c1c1a257eb5077e9b17be5a93f517a6

Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը Լոնդոնի «Արսենալի» եւ «Չելսիի» միջեւ տեղի կունենա այսօր` Երեւանի ժամանակով 23: 00-ին, Բաքվի Օլիմպիական մարզադաշտում:

Ինչպես հայտնի է, Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու եզրափակիչ խաղին, քանի որ ադրբեջանական իշխանությունները արգելել են հայ ազգանուններով անձանց մուտք գործել Ադրբեջան:

Սակայն հայտնի է, որ նախապատրաստման ժամանակ “Արսենալի” խաղացողները սկսել են պարել քոչարի Բաքվի  Օլիմպիական մարզադաշտում` դրանով իսկ աջակցելով իրենց թիմակից Հենրիխ Մխիթարյանին:

«Արսենալ» -ի հարձակվող Պիեր-Էմերիկ Աբամեյանգը իր Instagram- ում տեղադրել է քոչարի պարող մարզիկների լուսանկարը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը:

Ավելի ուշ հայտնի դարձան մանրամասները։

Դիտումների քանակը: 5114
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին