Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկել էր հանձնել Արցախի 5 շրջանները

Դեկտեմբերի 14-ին, ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին պատմել է ժամանակին իր կողմից կատարված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ առաջարկների մասին: Լուկաշենկոն շեշտեց, որ Սերժ Սարգսյանի օրոք Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկում նա կողմերին կոչ է արել փոխզիջման լուծումներ գտնել: Ապահովելու համար որոշ երաշխիքներ` Ռուսաստանն ու Բելառուսն առաջարկեցին մտցնել իրենց զորամիավորումները:

Լուկաշենկոյի խոսքերով, ինքն անձամբ է Սարգսյանին առաջարկել հանձնել 7 շրջաններից 5-ը` մեկնաբանելով, որ դրանք փաստացի դատարկ են: Ինչին Սարգսյանը պատասխանեց, որ այդ դեպքում Ադրբեջանը կկտրի ուղիները և կփորձի գրավել Արցախը: Այնուհետև Լուկաշենկոն պատասխանեց, որ ինքը և Պուտինը թույլ չեն տա նրանց անել դա: Լուկաշենկոյի կարծիքով դա կլիներ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում երկու պետությունների ներկայության երաշխիքը: Պարզվում է, որ դա այդ կազմակերպություններին անդամակցելու Ադրբեջանի պայմանն է եղել: Լուկաշենկոն զարմանում է, թե ինչու է այն ժամանակ հայկական կողմը հրաժարվել:

Ինչպես հաղորդում է բելառուսական «Բելտա» գործակալությունը, Լուկաշենկոն հիշեցրել է, որ նա նաև առաջարկել է գազամուղը Հայաստանի տարածքով անցկացնել այդ գործարքի դիմաց, սակայն Սարգսյանը կրկին հրաժարվել է: Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ այս ամենը մի օր կավարտվի խաղաղությամբ:

Դիտումների քանակը: 4958
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին