Դինքի սպանության գործով ձերբակալվել է ևս 1 սպա

hrant_dink_davasinda_flas_gelisme_okan_simsek_yakalandi_h76296_cc96c

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ` Օքան Շիմշեքը:

Թուրքական դատարանը հունվարի 8-ին Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին սպա Օքան Շիմշեքին ձերբակալելու որոշում էր կայացրել՝ Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար:

Թուրքիայի իրավապահ մարմինները Շիմշեքին ձերբակալել են Մանիսա քաղաքում:

Օրեր առաջ թուրքական դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով ձերբակալվել էին նաև ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը:

Դիտումների քանակը: 4175
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին