Դիտավորյալ սպանություն` մարտական նռնակ պայթեցնելու միջոցով

ruchnye-granaty-f-1-i-rgd-5-708x432

2020թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 01-ի սահմաններում Ռ.Ն.-ն Մեհմանա համայնքում` ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ, վիճաբանության մեջ է մտել նույն համայնքի բնակիչ Ռ.Ա-ի հետ և 2 մարտական նռնակներ բերելով մարտական վիճակի պայթեցրել է դրանք։ Այդ մասին հաղորդում է ԱՀ Դատախազությունը։

«Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռ.Ն-ն 2020թ. հոկտեմբեր ամսվա սկզբներին ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք տանող ավտոճանապարհին հրետակոծության ենթարկված ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերելով ռազմամթերք հանդիսացող 1 հատ «РГД-5», 2 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակներ, 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ և 1 հատ պայթուցիկ նյութ հանդիսացող 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս, ապօրինի կերպով ձեռք է բերել դրանք և պահել իրեն պատկանող «ВАЗ 21 063» ավտոմեքենայում, իսկ 1 հատ «РГД-5» և 1 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակները` տևական ժամանակ կրել»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ հանգուցյալ Գ.Ա-ի առանձնատանը, Ռ.Ն.-ն վիճաբանության մեջ է մտել նույն համայնքի բնակիչ Ռ.Ա-ի հետ, որի ընթացքում, երբ վիճաբանությանը միջամտել է վերջինիս կնոջ հարազատ եղբայր Ս.Ա-ն ու վիրավորական արտահայտություն արել իր հասցեին իր մոտ ապօրինի պահվող՝ ռազմամթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը բերելով մարտական վիճակի, այն հապճեպ տվել է Ս.Ա-ին, ով իսկույն նետել է հարակից սենյակ, որից հետո ռազմամթերք հանդիսացող «РГД-5» տեսակի նռնակը նույնպես բերելով մարտական վիճակի, այն նետել է նրանց ուղղությամբ, որի պայթյունից առաջացած բեկորներից Գ.Ա-ն մարմնի տարբեր հատվածներում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ս.Ա-ն հարակից սենյակի պատի տակ թաքնվելով՝ կարողացել է խուսափել վնասվելուց:

«Նախաքննական մարմնի կողմից Ռ.Ն-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով, 245-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երկու և ավելի անձանց սպանության փորձ) նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար:
Ռ.Ն-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է դատախազության տարածած հայտարարութբունում։

Դիտումների քանակը: 4594
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին