Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության նախագահը  շուտով հարցաքննության է հրավիրվելու հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։

«ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ», – իրազեկում է դատախազության պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին ԱՀ դատախազությունը հայտնել էր դեռևս մարտի 2-ին։ Նշվում էր, որ քրեական գործը հարուցվել է Արցախում գործող ՀԿ–ների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում:

Դիտումների քանակը: 4400
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին