Արցախում նոր նշանակումներ են կատարվել

20dab3584d2fe17c678c39b03755a6e0-small

Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել կադրային նոր փոփոխությունների մասին:

Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար:

Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից:
Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի խորհրդականներ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը, Էմիլ Մարտիկի Բաբայանը և Կարեն Արմոյի Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ևս հրաժարականի դիմում է ներկայացրել։

Դիտումների քանակը: 4202
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին