Ադրբեջանական Զու-ն խոչնդոտել է արձակուրդից վերադարձող հայ զինվորականների մուտքն Արցախ

ԶՈւ

Ադրբեջանական կողմն արգելել է հայկական ԶՈւ-ի տեղաշարժը Լաչինի տարածքով՝ հղում կատարելով, որ եռակողմ հայտարարության մեջ չկա կետ Ադրբեջանի օկուպացված հողերում հայկական զորքերի տեղաշարժի մասին։ Այդ մասին հաղորդում է vestikavkaza.ru լրատվական գործակալությունը։ Համաձայն աղբյուրի ՀՀ ՊՆ ավտոբուսները ստիպված են եղել կանգնած մնալ Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտակայքում, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ։ Աղբյուրը նշում է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է խաղաղապահներին, որոնք հայտարարել են, որ իրենք այդ հարցը լուծելու լիազորություն չունեն և նշել է, որ Լաչինի միջանցքով տեղաշարժվելու իրավունք ունեն միայն Ադրբեջանի բնակիչներն ու ռուս խաղաղապահները։

Հետաքրքրական է, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ այդ միջադեպը ներկայացնում են այլ տեսանկյունից՝ նշելով, որ ճանապարհից օգտվելու օրերը տարբերակված են՝ միջադեպերից խուսափելու համար։ Այն օրը, երբ պետք է կատարվի ՀՀ ԶՈւ տեղաշարժ այդ օրն ադրբեջանական զինուժը տվյալ տարածքով շարժվելու իրավունք չունի և հակառակը։

Հատկանշական է, որ ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ ՊՆ-ն այդ փաստին չեն արձագանքել։

«Արմենպրես»-ը հայտնում է, որ միջադեպի կապակցությամբ դիմել է ՀՀ ՊՆ, որտեղ նրան պատասխանել են, որ արձակուրդից հայ զինծառայողների Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բոլորը նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայրեր: Նախարարությունից նաև նշել են, որ Գորիսի ճանապարհն առավոտից մի քանի ժամ փակ է եղել, դրա համար որոշակի խնդիրներ են առաջացել՝ մութ ժամին տեղաշարժվելու հետ կապված: Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասնելը ՊԲ: Բայց մեծ հաշվով որևէ միջադեպ չի եղել: Բոլոր զինծառայողները նորմալ հասել են տեղ, հիմա իրենց մշտական տեղակայման վայրերում են:

Տեղեկությունները հակասական են։ Սպասում ենք պաշտոնական մեկնաբանություններին։

Դիտումների քանակը: 6983
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին