Փորձում են լուսանկարվել տարբեր շենքերի վրա պարզած դրոշներով. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի սահմանի գրեթե ողջ երկայնքով սկսել են լայնածավալ հարձակողական գործողություններ, դրանք հատկապես թեժ են եղել հյուսիսային ուղղությամբ։ Երևանից մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Նման թեժ մարտեր այս պատերազմի ընթացքում շատ քիչ են եղել»,- ասել է Հովհաննիսանը՝ ավելացնելով, որ մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակառակորդին հետ շպրտել՝ պատճառելով մեծ կորուստներ։

Հովհաննիսյանը նշել է, որ հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի։

«Չնայած նրան, որ վերջին օրերին Ադրբեջանը ԶՈՒ-ն որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով ռազմաճակատի տարբեր բնակավայրերում արագ ներթափանցում իրականացնելով և տեղեկատվական ակցիաներ անել՝ դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա նկարվել՝ հոգեբանական ազդեցություն թողնելու համար առաջին հերթին իրենց հասարակության վրա»։

Նրա խոսքով՝ մարտական գործողությունների ընթացքում սեփական զինված ուժերի հարձակողական ներուժը կոտրելուց և որևէ նշանակալի հաջողություն չունենալուց հետո, Ադրբեջանի հասարակությանը պետք է «կերակրել» նման տեղեկատվությամբ։
Արծրուն Հովհաննիսյանը նաև որոշակի տվյալներ է ներկայացնում, որոնք ապացուցում են իր խոսքերը։
«14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական երեք-չորս բանակային կորպուսները մեծ գովելու բան չունեն։ Ցանկացած միջազգային փորձագետ կհավաստի իմ ասածը»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսքանից հետո միայն մնում է դիվերսիոն խմբերով արագ ներթափանցումներ անել տարբեր բնակավայրեր և լուսանկարվել տարբեր շինությունների մոտ, հետո դրանք ներկայացնել որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան կամ քաղաքապետարան և այլն։

Դիտումների քանակը: 4478
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին