Ձերբակալված ահաբեկչի ցուցմունքում հիշատակվող Աբու Ամշայի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է. Վարդան Ոսկանյան

ալ

«Արցախյան ճակատում ձերբակալված ծայրահեղական ահաբեկչի ցուցմունքի հանրայնացված մասում պարբերաբար հանդիպում է Աբու Ամշա անունը, որը այս պատեազմին մասնակից ահաբեկիչների հիմնական առաքիչներից մեկն է։

Իրականում դա կեղծանուն է` արաբերենից թարգմանաբար «Կիսակույրի, հավկուրի հայր», իսկ այս տականքի իրական անունը Մուհամմադ ալ-Ջասիմ է, որը էրդողանական վարչախմբի հավաքագրած «Սուլթան Սուլեյման շահ» ահաբեկչական հրոսակախմբի պարագլուխն է։

Ի դեպ, սրան շանսատակ են ուզում անել նաև բարեկամ Սիրիայի հատուկ ծառայությունները, ինչպես նաև սիրիացի քրդերը և արաբական որոշ գյուղերի բնակիչներ, ինչը լայն դաշտ է բացում փոխադարձ գործակցության համար։

Բայց ամենահետաքրքրականը սրա գրասենյակի սեղանի հաշվիչ մեքենան է՝ քանզի սրա նմանների աստվածն իրականում փողն է»,- այդ մասին իր ֆեյսբուքյան էջից հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Դիտումների քանակը: 4397
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին