Ձերբակալվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարված ժամկետային զինծառայողներ

ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային երկու զինծառայող իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ Քնչական կոմիտեն։

«Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Սակայն օրերս արձանագրվել են դեպքեր, երբ ժամկետային զինվորների մուտքը Արցախ սահմանափակվել է։ Այդ մասին ահազանգել է Հրապարակ լրատվական գործակալությունը։

«Արցախում ծառայող զինվորները եկել են Հայաստան՝ արձակուրդ, և արձակուրդի ժամկետը լրանալուց հետո, երբ ցանկացել են նորից վերադառնալ Արցախի իրենց զորամաս՝ ծառայության, չեն կարողացել: Նման դեպքի մասին լսեցինք օրեր առաջ, երբ զինվորի հայրն էր դժգոհում, որ արձակուրդ եկած որդուն թույլ չեն տվել հատել Արցախի սահմանն ու վերադառնալ իր զորամաս:

Զինծառայողը ռուս սահմանապահներին ցույց է տվել իր զինգրքույկը, որից պարզ է դարձել, որ նա զինվոր է, ոչ թե քաղաքացիական անձ, և արգելել են մտնել Արցախ»,- նշում է աղբյուրը։

Դիտումների քանակը: 4191
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին