ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերը իր թվիթերյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ինքը կոչ է արել Ջո Բայդենի վարչակազմին մասնավորապես փոխնախագահ Քամալա Հարիսին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նա ևս անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի նոյեմբերի 25-ին կայացրած որոշմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին 305 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայնով Ֆրանսիայի սենատն ընդունեց «Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձև։
Թողնել պատասխան