ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Հայաստան կժամանի

Paul-Gavan

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով վաղը Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հատուկ զեկուցող Փոլ Գավանը։

«Փոլ Գավանը Հայաստան կայցելի Միգրացիայի, փախստականների և ազգաբնակչության հանձնաժողովի հանձնարարությամբ մայիսի 19-22-ը, և նրա առաքելության նպատակն է «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստումը», — ասված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Կառույցը նշում է, որ Գավանը նույն առաքելությամբ կայցելի նաև Ադրբեջան՝ ամռանը։

Դիտումների քանակը: 4336
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին