Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երկուշաբթի բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:
«Կողմերը պետք է հնարավորինս արագ իրականացնեն եռակողմ համաձայնագրի դրույթները»,- ասված է բանաձևում։
Բացի այդ, կոչ է արվում Երևանին ու Բաքվին «հնարավորինս արագ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին»:
ԵԽԽՎ-ն խորհուրդ է տվել «անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, ձեռնպահ մնալ քաղաքական երկխոսությանը խանգարող հռետորաբանությունից»։
Վեհաժողովում «լուրջ մտահոգություն են հայտնել Ղարաբաղում հակամարտության ժամանակ մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խախտման վերաբերյալ», «ինչպես նաև կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի մասին» հաղորդումների կապակցությամբ: ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ «այդ դեպքերը լիովին կհետաքննվեն»։
«Ցանկացած խախտում պետք է վերացվի, իսկ մեղավորները` պատասխանատվության ենթարկվեն», — ասվում է բանաձևում:
Թողնել պատասխան