ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին. Շառլ Միշել

ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ աջակցելով խորը բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ շնորհավորելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ միաժամանակ, ԵԽ նախագահը շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստ է նաև աջակցել տարածաշրջանային կայունացմանն ու հակամարտությունների համապարփակ կարգավորմանը:

Դիտումների քանակը: 4268
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին