ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ԵՄ

Եվրամիությունը դեկտեմբերի սկզբից լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր զարգացումներին։ Այդ մասին գրում է ԵՄ մամուլի ծառայությունը։

«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ:

Այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»,– շեշտում են ԵՄ-ից`հավելելով, որ ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։

Դիտումների քանակը: 3886
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին