Երևանում կախված վիճակում 8-ամյա երեխա են հայտնաբերել

a6888e1178a6fe97039c2c6b591807d4

Փետրվարի 23-ին, ժամը 15.30-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնից, առ այն, որ 2010 թ.-ի ծնված երեխա է տեղափոխվել հիվանդանոց մահացած վիճակում:

Ըստ ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղղորդագրության՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ութ տարեկան երեխայի մահվան պատճառները բացահայտելու և քրեական գործ հարուցելու համար:

Նյութերի պատրաստման գործընթացում պարզվել է, որ Շենգավիթի վարչական շրջանում գտնվող իրենց տանը 18-ամյա տղան իր 8-ամյա եղբորը հայտնաբերել է կախված վիճակում։ Ըստ դատաբժշկական նախնական քննության՝ երեխայի մարմնի արտաքին հետազոտության ընթացքում  չի հայտնաբերվել ոչ մի բռնության հետք:

Նախնական տեղեկություններով՝ երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի արդյունքում մահացել է:

Դիտումների քանակը: 5031
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին