Նոյեմբերի 6-10-ը Երևանում տեղի կունենա միջազգային Silk Note Festival-ը, որին եզակի համերգներով ելույթ կունենան աշխարհահռչակ “Jamiroquai” խումբը, “The Parov Stelar” բենդը, վիրտուոզ կիթառահար “Al Di Meola”-ն, “Dominique Di Piazza”-ն և այլ աշխարհահռչակ երաժիշտներ:
Փառատոնը կազմակերպվում է «Իմ քայլը» հիմնադրամ — My Step Foundation և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ:
Փառատոնի նպատակն է Հայաստանում զարգացնել մշակութային տուրիզմը, հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը մեր երկրի վրա և արդյունքում գրանցել տնտեսական աճ: Փառատոնից ստացված ողջ հասույթն ուղղվելու է մշակութային կյանքի ակտիվացմանը ՀՀ մարզերում
Թողնել պատասխան