Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի կողմից գրություն է ուղղվել: Նշված գրությամբ, հիմնվելով ՀՀ սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին կետին, խդնրվել է տրամադրել տեղեկություն ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից 2008թ. հունվարի 1-ից առ այսօր ներկայացված որոշ աշխատանքային վեճերին վերաբերվող Վճռաբեկ բողոքների մասին տեղեկություններ: Սակայն, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, չնայած նրան, որ ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը պարտադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ տրամադրել յուրաքանչուրին:
Այդ մասին Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիրը հայտնել է կայքի ֆեյսբուքյան էջից իր ելույթում:
Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանը հավակնում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:
Թողնել պատասխան