Արայիկ Հարությունյանն այսօր իր ասուլիսում անդրադարձել է տիրող դրությանը, կատարել որոշ պարզաբանումներ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանությանը՝ մարդասիրական հրադադարին նպաստելու համար և կարևորել Մինսկի համանախագահության դերը:
«Կարևոր եմ համարում ՄԽ համանախագահության առումով, որը մնում է միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- ասաց Հարությունյանը:
Կարևոր առանցքագծերից մեկն էլ այն էր, որը հնչել է տվյալ ասուլիսին, նա էր, որ եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը՝ խաղաղ ճանապարհով հարցի լուծման, առաջին հերթին Հարությունյանը դիմելու է ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, ապա միջազգային կառույցներին և բոլոր ոչ անտարբեր երկրներին:
«Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և մենք այդ իրավունքի շրջանակներում նաև Հայաստանի Հանրապետության հայության անմիջական մասնակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, Արցախի ժողովրդի իր սեփական հողում ապրելու իրավունքը միջազգայնորեն հաստատված ու ճանաչված է», — շեշտեց Արայիկ Հարությունյանը:
Ըստ Հարությունյանի կերևա նաև այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, և աշխարհը կտեսնի նաև այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին. — «Այո, այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին»:
Թողնել պատասխան