Եվս 183 անձ «Արմենիա» ավիաընկերության չվերթով Երևանից Ռուսաստան են մեկնել

Ինքնաթիռ Հայաստան
Եվս 183 անձ «Արմենիա» ավիաընկերության չվերթով Երևանից Ռուսաստան են մեկնել: Այդ մասին հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Այսօր` օգոստոսի 15–ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքների շրջանակում իրականացվել է երկու հատուկ չարտերային չվերթ` Երևան-Միներալնիե Վոդի և Երևան-Եկատերինբուրգ ուղղություններով»,–նշված էր հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ այս ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից դուրս է բերվել 4885 մարդ։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։
Դիտումների քանակը: 4531
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan