Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Երեկ` փետրվարի 7-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքումՎարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել և վերադարձրել են ևս երկու աճյուն:
Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փետրվարի 8-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1367 աճյուն:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:
Թողնել պատասխան